Մշակույթ

Մոսկվայում կայացել է «Մեր շունչը» հայկական պոեզիայի երեկոն

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում կայացել է «Մեր շունչը» հայկական պոեզիայի երեկոն

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության Մշակութային կենտրոնի նոր նախաձեռնության՝ «Երիտասարդական ինտելեկտուալ հարթակ»-ի շրջանակում կայացել է «Մեր շունչը» հայկական պոեզիայի երեկոն, որի կազմակերպիչն էր «SERUND» հայկական երիտասարդական կազմակերպությունը։  

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երեկոն վերածվել էր խոսքի և ներշնչանքի իսկական տոնի՝ համախմբելով պոեզիայի և երաժշտության սիրահար ստեղծագործ մարդկանց։  

Միջոցառման ստեղծագործական ծրագրին մասնակցել են ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի մեներգչուհի Ֆլորա Նազարյանը, միջազգային և համառուսական մրցույթների ու փառատոնների բազմակի մրցանակակիր, Մոսկվայի քաղաքապետի 2025 թվականի մշակույթի և արվեստի ոլորտի դրամաշնորհի դափնեկիր Ռաֆայել Սարգսյանը, ինչպես նաև «Վիկտորիա» համույթի ղեկավար Գայանե Կոստանյանը։ Երեկոյի ընթացքում ներկայացվել է նաև ծրագրի շրջանակում լույս տեսած «Մեր շունչը» առաջին ժողովածուն, որը ներառում է հայ երիտասարդ հեղինակների լավագույն ստեղծագործությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում