Մոսկվայի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն
1 րոպեի ընթերցում

Մոսկվայի հայկական «Տապան» թանգարանի դահլիճում «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվել է Ռուսաստանում 2026 թվականը Ժողովուրդների միասնության տարի հռչակելու համատեքստում՝ նպատակ ունենալով ընդգծել տարբեր ազգությունների և դավանանքների ներկայացուցիչների միջև բարեկամության, փոխադարձ հարգանքի, համերաշխության և հոգևոր միասնության կարևորությունը։

Փառատոնին մասնակցել են Հայ Առաքելական, Ռուս Ուղղափառ, Կաթոլիկ, Լյութերական և Բապտիստական եկեղեցիների երգչախմբերը՝ ներկայացնելով տարբեր քրիստոնեական ավանդույթների երաժշտական ժառանգությունը և ստեղծելով երկխոսության ու համախմբման յուրահատուկ միջավայր։


Կարդացեք հոդվածը` Русский