Ֆրանսիան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ռազմական գործողությունների ավարտից հետո

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։

«Մի քանի երկիր, ինչպիսիք են Ֆրանսիան, Բելգիան և Նիդեռլանդները, հնարավորություններ ունեն ականազերծման համար», - TF1 հեռուստաալիքի եթերում ասել է Վոտրենը։

Նա հավելել է, որ «ներկայում ոչ ոք չգիտի՝ ականապատված է արդյոք նեղուցը»։

Նրա խոսքով՝ գլխավոր հարցը Հորմուզի նեղուցում նավերին ուղեկցելու հնարավորությունն է, բայց միայն պաշտպանական եղանակով։ Վոտրենը նշել է, որ «Փարիզը մտադիր է վերսկսել ազատ նավագնացությունը Հորմուզի նեղուցում. դրանում է մեր նախաձեռնության էությունը»։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ելիսեյան պալատը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ապրիլի 17-ին հրավիրել են միջազգային տեսակոնֆերանս՝ Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը վերականգնելու համար։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ խորհրդաժողովը կհավաքի «չմարտնչող երկրներին, որոնք պատրաստ են իրենց ավանդն ունենալ բազմակողմ և զուտ պաշտպանական առաքելության գործում՝ ուղղված Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության վերականգնմանը, երբ թույլ տան անվտանգության պայմանները»։

Հայերեն

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին