ՄԱԿ-ում հայտարարել են, որ մոտ 2000 նավ է արգելափակված Պարսից ծոցում

2 րոպեի ընթերցում

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով Պարսից ծոցում արգելափակված է մոտ 2000 նավ՝ 20 հազար ծովայիններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը El País թերթի հետ հարցազրույցում։

Խոսելով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի մասին՝ նա այն անվանել է կրիտիկական, «հատկապես մոտ 2000 նավի անձնակազմերի համար, որոնք չեն կարողանում նեղուցով դուրս գալ Ծոցից»։ Նրա խոսքով՝ դա մտահոգիչ է, քանի որ իրավիճակի ձգձգմանը զուգահեռ առաջանում են սննդամթերքի, ջրի և վառելիքի հետ կապված խնդիրներ։

«Տարածաշրջանի երկրները ծովայիններին ցուցաբերում են ամեն տեսակի օգնություն, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, բժշկական օգնություն», - ասել է պաշտոնյան։

Դոմինգեսին հարցրել են հակամարտության կարգավորումից հետո նավերի դուրսբերումը կազմակերպելու մասին։ Նրա խոսքով՝ կա պլան, որը քննարկվում է տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Իրանի և Օմանի հետ։

Նրա խոսքով՝ այնտեղ գտնվող նավերի տարհանումը կտևի մի քանի շաբաթ, սակայն մինչև այդ անհրաժեշտ է համոզվել, որ ականային վտանգ չկա։

«Այնուհետև մենք կվերադառնանք Հորմուզի նեղուցով օրական մոտավորապես 130-135 նավի անցման սովորական ռեժիմին», - հավելել է կազմակերպության ղեկավարը։

Ընդ որում, նա հայտնել է, որ այս պահին չունի տարածաշրջանում ականների առկայության պաշտոնական հաստատում։

Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Մինչև ռազմական գործողությունների սկսվելը Հորմուզի նեղուցով օրական անցնում էր շուրջ 135 նավ։

Ապրիլի 8-ին երկշաբաթյա հրադադարի հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։

Իրան

Հորմուզի նեղուցով անցնելու համար տուրքեր սահմանելու իրավական հիմքեր չկան. ՄԱԿ

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար