ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իսրայել-Լիբանան հրադադարը և կոչ արել պահպանել այն

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին դրան նպաստելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Հուսով եմ, որ սա ճանապարհ կհարթի հակամարտության երկարաժամկետ լուծման ուղղությամբ բանակցությունների համար և կնպաստի տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ շարունակական ջանքերին», - հավելել է նա։

Գուտերեշը նաև կոչ է արել բոլոր կողմերին հարգել հրադադարը և «մշտապես պահպանել միջազգային իրավունքը»։

Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել կեսգիշերին։ Հրադադարի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Իսրայելը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանի հարավում։ Ըստ The Associated Press-ի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարի ընթացքում օկուպացումը կշարունակվի։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ իսրայելական օկուպացման շարունակումը Լիբանանին դիմակայելու իրավունք է տալիս։

Հայերեն Español Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում