Եվրոպա

Սլովակիան կարգելափակի ՌԴ-ի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը «Դրուժբա» նավթամուղի պատճառով

1 րոպեի ընթերցում

Սլովակիան կարգելափակի ՌԴ-ի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը «Դրուժբա» նավթամուղի պատճառով

Սլովակիան մտադիր է արգելափակել Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը։ Դա կապված է Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ČTK լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարին:

«Սլովակիան մտադիր է արգելափակել Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ մինչև «Դրուժբա» նավթամուղի աշխատանքի վերսկսման երաշխիքներ ստանալը», - ասել է ԱԳ նախարարության ղեկավարը:

Հունգարիան և Սլովակիան դեմ էին արտահայտվում Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրմանը և հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ընդունմանը, քանի որ Ուկրաինան դադարեցրել էր «Դրուժբա»-ով նավթի մատակարարումները։ Ուկրաինան հայտնել է, որ նավթամուղը վնասվել է ռուսական հարվածների պատճառով։ Երկրի նախագահ Վոլոդիմի Զելենսկին խոստացել է մինչև ապրիլի վերջը վերսկսել ռուսական նավթի մատակարարումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում