Փաշինյանի կարծիքով՝ բացակայելով կառավարության հետ հարցուպատասխանից, ընդդիմադիր պատգամավորներն ընդունում են իրենց պարտությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ազգային ժողովի նիստերին  կառավարության հետ հարցուպատասխաններից ընդդիմադիր պատգամավորների պարբերական բացակայելը նշանակում է, որ նրանք ընդունում են  քաղաքական երկխոսության մեջ իրենց պարտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ժողովուրդն ինչու պետք է ընտրի այն քաղաքական ուժին, որի ներկայացուցիչները բացակայել են 8-րդ գումարման ԱԺ նիստերին կառավարության հետ հարցուպատասխանների մոտ 43 տոկոսից։

«Այդ բացակայությունը մեկ բանի վկայությունն է՝ այդպիսով նրանք ընդունում են իրենց պարտությունը այս քաղաքական երկխոսության մեջ։ Մյուս կողմից էլ Ազգային ժողովից կամաց-կամաց իրենց «վեշերը» հավաքելու պրոցեսի մեջ են»,-համոզմունք հայտնեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը ոչ միայն ԱԺ ընդդիմադիր ուժին, այլ նաև պատերազմի կուսակցություն ներկայացնող երեք քաղաքական ուժերին ձայն տալու որևէ պատճառ չունի, ընդհակառակը՝ հիմնավոր պատճառներ ունի ընդհանրապես դա չանելու։

 

Հայերեն Español Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել