Պակիստանի վարչապետը կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Թուրքիա

2 րոպեի ընթերցում

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը չորսօրյա այցով կմեկնի Սաուդյան Արաբիա, Կատար և Թուրքիա՝ ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունների հնարավոր երկրորդ փուլից առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը 2026 թ. ապրիլի 15-18-ը պաշտոնական այցեր կկատարի Սաուդյան Արաբիայի Թագավորություն, Կատարի Պետություն և Թուրքիայի Հանրապետություն», - ասվում է հայտարարության մեջ։

Սաուդյան Արաբիա և Կատար այցելությունների ընթացքում Շարիֆը կհանդիպի երկրների ղեկավարների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վերաբերյալ հարցեր։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայում գտնվելու ընթացքում Շարիֆը կմասնակցի Անթալիայի հինգերորդ դիվանագիտական ​​ֆորումին և երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև այլ ղեկավարների հետ։

Հայտարարության մեջ ասվում է, որ Շարիֆին ուղեկցում է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, սենատոր Մոհամմադ Իսհակ Դարը, Տեղեկատվության և հեռարձակման նախարարը, վարչապետի հատուկ օգնականը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ նպատակ ունենալով նպաստել երկկողմ բանակցություններին։

Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ։ Առաջիկայում չի բացառվում բանակցությունների շարունակությունն Իսլամաբադում։

Իրան

Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել առաջիկա օրերին, պատերազմը մոտ է ավարտին. Թրամփ

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն