Արսեն Թորոսյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է սոցիալական ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Թորոսյանն ընդգծել է, որ Իրանի հետ բարեկամական և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը ՀՀ Կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:

Արսեն Թորոսյանը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով ԻԻՀ-ում մահվան դեպքերի կապակցությամբ: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը խորապես մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով՝ ընդգծելով, որ խաղաղությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն ողջ տարածաշրջանի համար: Դեսպան Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ստեղծված իրավիճակում ՀՀ Կառավարության և ժողովրդի կողմից Իրանին ցուցաբերված աջակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները․ մասնավորապես՝ դիտարկվել են աշխատանքային միգրացիայի, մարդկային ներուժի և հմտությունների զարգացման, զբաղվածության խթանման նպատակով համատեղ վերապատրաստումների իրականացման և այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Դեսպան Շիրղոլամին այս առիթով շեշտել է, որ վերջին տարիներին ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի աճը իրապես տպավորիչ է։

Արսեն Թորոսյանը և Խալիլ Շիրղոլամին ընդգծել են ԱՍՀ նախարարության և Իրանի ոլորտային գերատեսչությունների միջև համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համատեղ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։

Հայերեն English Español فارسی Русский

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ