Ադրբեջան

ԱՄՆ-ի շրջափակման հետևանքները կարող են զգալ Իրանի հարևանները. OEC

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի շրջափակման հետևանքները կարող են զգալ Իրանի հարևանները. OEC

ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ին, նշանակում է, որ Իրանը, հավանաբար, զգալի դժվարությունների կհանդիպի իր ապրանքները համաշխարհային շուկա արտահանելու հարցում։ Բացի այդ, շրջափակումից կտուժեն Իրանի հարևան երկրները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Տնտեսական բարդության դիտորդական կազմակերպության (OEC – Observatory of Economic Complexity) տվյալները:

Ըստ հրապարակման՝ շրջափակումը բացասական հետևանքներ կունենա իրանական ապրանքների գնորդների վրա։ Նրանց թվում են Չինաստանը, Թուրքիան, Հնդկաստանը և Պակիստանը, որոնք միասին 2023 թվականին Իրանից ներմուծել են միլիարդավոր դոլար արժողությամբ ապրանքներ։

Ըստ դիտորդական կազմակերպության տվյալների՝ 2024 թվականին Իրանի կողմից արտահանված հիմնական ապրանքներն են եղել էթիլենային պոլիմերները և երկաթի հանքաքարը, ինչպես նաև ացիկլիկ ալկոհոլների ածանցյալները և նավթագազը։

Հրապարակման մեջ առանձին հիշատակվում են Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես 2024 թվականին իրանական ապրանքների խոշոր ներմուծողներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում