Լավրովը և Ֆիդանը քննարկել են Պարսից ծոցի ճգնաժամից ելք գտնելու ուղիները

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանը քննարկել են Պարսից ծոցի ճգնաժամից ելք գտնելու ուղիները, հաստատել են կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հեռախոսազրույցից հետո հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։

«Քննարկվել են այն հարցերը, որոնք վերաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի և Իսրայելի  չհրահրված հարձակման հետևանքով առաջացած ճգնաժամից ելք գտնելու ուղիների որոնմանը։ Մոսկվան և Անկարան հայտնել են իրենց պատրաստակամությունն՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին», - նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

Լավրովի հետ զրույցում Ֆիդանը նաև անդրադարձել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսման հեռանկարներին և հաստատել է պատրաստակամությունն՝ այդ նպատակների համար տրամադրելու Ստամբուլի հարթակը։

Ըստ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության՝ Սերգեյ Լավրովը ներկայացրել է Ուկրաինայի գործողությունների և հայտարարությունների գնահատականը:

Հայերեն Русский

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26