Իրան

Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում

1 րոպեի ընթերցում

Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից հետո Իսպանիան վերաբացել է իր դեսպանատունը Թեհրանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանում Իսպանիայի դեսպանատունը։

«Մենք վերադառնում ենք Թեհրան։ Իրանում Իսպանիայի դեսպանատունը հրադադարից հետո վերաբացվեց։ Դեսպան Անտոնիո Սանչես-Բենեդիտո Գասպարը, դիվանագիտական ​​​​թիմի և տեղական անձնակազմի հետ միասին, վերադառնում է աշխատանքի՝ խաղաղությունը խթանելու մտադրությամբ», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Իսպանիայի դեսպանատունը Թեհրանից տարհանվել էր մարտի 7-ին՝ ռմբակոծությունների պատճառով։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում