Հայաստան

Փաշինյանը շեշտել է, որ խաղաղությունը կախված է, ոչ թե իր անձից կամ թիմից, այլ՝ ժողովրդից

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը շեշտել է, որ խաղաղությունը կախված է, ոչ թե իր անձից կամ թիմից, այլ՝ ժողովրդից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղությունը կախված է ոչ թե իրենից կամ իր թիմից, այլ ժողովրդից, որը պետք է առաջիկա ընտրություններում տեր կանգնի դրան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խաղաղության վերաբերյալ քաղաքացու հարցին, նշել է, որ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանդես է գալիս «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։

«Սա նշանակում է՝ մենք ոչ թե ասում ենք, որ խաղաղությունը ինձնից կամ մեր թիմից է կախված, այլ՝ ժողովրդից և ժողովուրդն այս ընտրություններում պետք է ցույց տա խաղաղության իր կամքը»,-շեշտել է նա՝ հավելելով, որ այդ կամքը  պետք արտահայտվի՝ հանդես գալով խաղաղության ծրագիր ու կարգախոս ունեցող ուժերի օգտին։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ 29 հազար 743 քառակուսի կիլոմետրով չբավարարվելու, տեսանյութերում ու պաստառներին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս քարտեզներով հանդես եկող քաղաքական ուժերի իշխանության գալը կնշանակի կոնֆլիկտ և պատերազմ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում