Զելենսկին հայտարարել է, որ «Դրուժբա» նավթամուղը պատրաստում են վերագործարկման

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան այս գարնանը կավարտի «Դրուժբա» նավթամուղի վերանորոգումը, և դրանով նավթի տարանցումը կվերսկսվի՝ չնայած Ռուսաստանի հետագա հարվածների ռիսկին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Եթե եվրոպական ֆինանսավորման հարցը շարունակի կախված մնալ նավթի մատակարարման հնարավորությունից, ապա մենք ասել ենք, թե երբ կվերանորոգենք «Դրուժբա» նավթամուղը։ Իսկ մատակարարումների պատասխանատվությունը կընկնի եվրոպացիների վրա», - ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան կվերանորոգի «Դրուժբա» նավթամուղը, քանի որ նման պայմանավորվածություն գոյություն ունի։

«Ես նրանց ասել եմ, որ կավարտենք այս գարնանը։ Շատ բան արդեն արվել է», - հավելել է Զելենսկին։

Միևնույն ժամանակ, նախագահը զգուշացրել է, որ ավերված ռեզերվուարները կարճ ժամանակում հնարավոր չէ վերականգնել։ Հետևաբար, խոսքը միայն տարանցման վերականգնման մասին է՝ այս գործընթացին ուղեկցող բոլոր ռիսկերով։

Զելենսկին նշել է, որ հայտնի չէ՝ արդյոք Ռուսաստանը զերծ կմնա խողովակաշարին հետագա հարվածներից։

Նավթամուղով նավթի մատակարարումների դադարեցման պատճառով Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումն Ուկրաինային։ Սլովակիան կիսում է Հունգարիայի դիրքորոշումը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նաև հայտարարել է Ուկրաինային գազի մատակարարումը դադարեցնելու մասին։ Ուկրաինան հայտարարել է, որ «Դրուժբա»-ի փակման պատճառը հունվարի վերջին խողովակաշարի ենթակառուցվածքներին Ռուսաստանի ավիահարվածներն էին։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում