Շիրակի մարզում ավտոմեքենաների բախման հետևանքով մահացել է 6 մարդ․ հիվանդանոց են տեղափոխվել երեխաներ

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին ժամը 11։50 սահմանում բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով մահացել է վեց քաղաքացի, երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հայերեն