Ռուսաստան

ՌԴ-ն հնարավորություն ունի չշարունակել հարձակումները Զատկից հետո. Զելենսկին արձագանքել է Պուտինի կողմից հրադադարի հայտարարությանը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հնարավորություն ունի չշարունակել հարձակումները Զատկից հետո. Զելենսկին արձագանքել է Պուտինի կողմից հրադադարի հայտարարությանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է փոխադարձ քայլերի՝ ի պատասխան Կրեմլի կողմից ապրիլի 11-12-ին Զատկի տոների ժամանակ հայտարարված հրադադարի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հայելային քայլերի։ Այս տարի մենք առաջարկել ենք հրադադար Զատկի տոների ժամանակ և կգործենք համապատասխանաբար», - գրել է նա Telegram-ում։

Զելենսկին նաև առաջարկել է, որ Ռուսաստանը չվերսկսի հարձակումները։

«Մարդկանց անհրաժեշտ է առանց սպառնալիքների Զատիկ և խաղաղության ուղղությամբ իրական առաջընթաց, և Ռուսաստանը հնարավորություն ունի չվերսկսել հարձակումները Զատկից հետո», - հավելել է Զելենսկին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուղղափառ Զատկի տոնի կապակցությամբ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջը հրադադար պահպանել։ Ավելի վաղ հրադադարի առաջարկով հանդես էր եկել Ուկրաինայի նախագահը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում