Սպորտ

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլում Գեղարքունիքը կներկայացնեն Սևան համայնքի թիմերը

2 րոպեի ընթերցում

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլում Գեղարքունիքը կներկայացնեն Սևան համայնքի թիմերը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլի արդյունքների ամփոփումից հետո առաջիկայում կայանալիք եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզը կներկայացնեն Սևան համայնքի Խ․Աբովյանի անվան ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների և Գագարինի միջնակարգ դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գագարինի միջնակարգ դպրոցի նորակառույց մարզադահլիճում ապրիլի 6-ին և 8-ին անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը։

Ապրիլի 6-ին մրցապայքարը ծավալվել է  համայնքային փուլերում առաջինից երրորդ տեղերը գրաված Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված 15 հավաքական թիմերի միջև:

Մարզային փուլում արդյունքները բաշխվել են  հետևյալ կերպ՝ 1-ին տեղը զբաղեցրել է Սևան համայնքի Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Գավառ համայնքի Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան N2 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Վարդենիս համայնքի Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։

Ապրիլի 8-ին միմյանց միջև ուժերը չափել են  համայնքային փուլում առաջինից երրորդ տեղերը գրաված Գեղարքունիքի մարզի համայնքների դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական 15 թիմերը։

Այս տարիքային խմբում մարզային փուլում արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ՝ 1-ին տեղը զբաղեցրել է Սևան համայնքի Խ․ Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Գավառ համայնքի ավագ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Ճամբարակ համայնքի Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։

Հաղթողները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում