Իրանը հրապարակել է ԱՄՆ-ին փոխանցված 10 կետից բաղկացած ծրագրի մանրամասները

3 րոպեի ընթերցում

Իրանը հրապարակել է Միացյալ Նահանգներին ուղղված 10 կետից բաղկացած ծրագրի մանրամասները, որն ընդունվել է որպես հրադադարի համաձայնագրի հիմք։ Պայմանները ներառում են ամերիկյան զորքերի դուրսբերում, ռազմական գործողությունների դադարեցում և Իրանի դեմ պատժամիջոցների վերացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։

Ծրագիրը ներառում է դրույթներ, որոնց հիմնական կետերը հետևյալն են՝

  1. Իրանի և դաշնակից դիմադրության խմբերի դեմ ցանկացած ագրեսիայի լիակատար դադարեցում։

2. ԱՄՆ մարտական ​​ուժերի դուրսբերում տարածաշրջանից, Իրանի ուղղությամբ  տարածաշրջանային բազաներից ցանկացած հարձակման արգելք և ուժերը մարտական պատրաստության վիճակի բերելուց հրաժարում։

3. Հորմուզի նեղուցով նավերի սահմանափակ օրական անցում երկու շաբաթվա ընթացքում՝ համաձայն «Անվտանգ անցման արձանագրության» դրույթների և Իրանի հատուկ կանոնների։

4. Բոլոր առաջնային, երկրորդային պատժամիջոցների և ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացում։

5. Իրանին կորուստների փոխհատուցման տրամադրում՝ ներդրումային և ֆինանսական հիմնադրամի ստեղծման միջոցով։

6. Պարտավորություն Իրանի կողմից միջուկային զենք չստեղծելու վերաբերյալ։

7. ԱՄՆ-ի կողմից Իրանի ուրանը հարստացնելու իրավունքի ընդունում և հարստացման մակարդակի շուրջ բանակցություններ։

8. Իրանին տարածաշրջանային երկրների հետ երկկողմ և բազմակողմ խաղաղության պայմանագրերի շուրջ բանակցություններ վարելու թույլտվություն՝ իր շահերին համապատասխան։

9. Չհարձակման իրավունքի ընդլայնում բոլոր ագրեսորների նկատմամբ՝ բոլոր դիմադրության խմբերի դեմ։

10. ՄԱԿ-ի պաշտոնական բանաձևի միջոցով բոլոր պարտավորությունների վավերացում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա և հայտարարել էր, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանի դեմ հարվածները։

Իրանը և Իսրայելը նույնպես համաձայնել են դադարեցնել հարվածները։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակություններին ապրիլի 10-ին հրավիրել է Իսլամաբադ՝ բանակցություններ անցկացնելու։

Միջազգային

Իրանի խորհրդարանի խոսնակը նշանակվել է գլխավոր բանակցող ԱՄՆ-ի հետ երկխոսության ընթացքում

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն