Մոջթաբա Խամենեին «ծանր վիճակում» է և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը. The Times

2 րոպեի ընթերցում

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «ծանր վիճակում» է և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշված է ամերիկա-իսրայելական հետախուզության կողմից Ծոցի երկրների դաշնակիցներին տրամադրված դիվանագիտական փաստաթղթում, որն արտահոսքի հետևանքով հայտնվել է բրիտանական The Times պարբերականի տրամադրության տակ։

Մասնավորապես, փաստաթղթում գրված է, թե Խամենեին գտնվում է անգիտակից վիճակում և բուժում է ստանում շիա մուսուլմանների համար սրբազան համարվող իրանական Ղոմ քաղաքում։

«Մոջթաբա Խամենեին բուժում է ստանում Ղոմում՝ ծանր վիճակում, անկարող մասնակցելու ռեժիմի կողմից որոշումների կայացմանը»,- ասվում է փաստաթղթում։

Մոջթաբան Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնում փոխարինել էր իր հորը՝ այաթոլլահ Ալի Խամենեիին, որը սպանվել էր Թեհրանում փետրվարի 28-ին Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով։

Մարտի 8-ին Իրանի նոր գերագույն առաջնորդ հռչակվելուց հետո Մոջթաբա Խամենեին մինչ օրս չի ներկայացել հանրության առաջ, ինչը թույլ  է տալիս շատերին կարծել, թե նա վիրավոր է և գտնվում է վատ վիճակում։

Ամերիկյան կողմը քանիցս հայտարարել է, որ Մոջթաբան վիրավոր է։

Իրանական կողմն ավելի վաղ հաստատել էր Մոջթաբա Խամենեիի վիրավոր լինելու մասին լուրերը՝ նշելով, սակայն, որ դրանք աննշան են ու նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Իրան

Իրանի ԱԳՆ խոսնակը հաստատել է նոր հոգևոր առաջնորդի վիրավոր լինելու մասին լուրերը

 

Հայերեն Español Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար