Իրան

Բահրեյնը հակամարտության սկզբից ի վեր որսացել է իրանական կողմից արձակված 656 հրթիռ և ԱԹՍ

2 րոպեի ընթերցում

Բահրեյնը հակամարտության սկզբից ի վեր որսացել է իրանական կողմից արձակված 656 հրթիռ և ԱԹՍ

Բահրեյնի պաշտպանության ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր իր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են Իրանից արձակված 188 հրթիռ և 468 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում հայտնել է Բահրեյնի պաշտպանական գերատեսչությունը։

Հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ Բահրեյնի պաշտպանության ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը շարունակում են դիմակայել Բահրեյնի Թագավորության դեմ Իրանի կողմից իրականացվող հարձակումների հաջորդական ալիքներին։

«Քաղաքացիական ենթակառուցվածքներին և մասնավոր սեփականությանը թիրախավորելու համար բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի և Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտում է», - նշված է հայտարարության մեջ։

Նաև ընգծվում է, որ այս հարձակումներն ուղղակի սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։

Բահրեյնի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարությունը կոչ է արել բոլորին ցուցաբերել ծայրահեղ զգուշություն և  հեռու մնալ վնասված վայրերից ու կասկածելի առարկաներից։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում