Իրանը փոխանցել է հրադադարի իր պահանջները միջնորդական ուղիներով. ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

Իրանը ձևակերպել է իր դիրքորոշումներն ու պահանջները՝ ի պատասխան միջնորդների միջոցով վերջերս ներկայացված հրադադարի առաջարկների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ հավելելով, որ բանակցությունները «անհամատեղելի են վերջնագրերի և պատերազմական հանցագործություններ իրականացնելու սպառնալիքների հետ»։

Բաղային հայտնել է, որ Թեհրանն ունի մի շարք պահանջներ, որոնք հիմնված են իր ազգային շահերի վրա և արդեն փոխանցվել են միջնորդական ուղիներով՝ հավելելով, որ ԱՄՆ-ի նախկին պահանջները, ինչպիսին է 15 կետանոց ծրագիրը, մերժվել են «չափազանց» լինելու պատճառով։

«Իրանը չի տատանվում հստակ արտահայտել այն, ինչ համարում է իր օրինական պահանջները, և դա չպետք է մեկնաբանվի որպես փոխզիջման նշան, այլ որպես իր դիրքորոշումները պաշտպանելու վստահության արտացոլում», - ասել է Բաղային ճեպազրույցի ընթացքում։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ կապված Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար հաստատելու ջանքերի հետ՝ Բաղային ասել է, որ իրանական կողմը մշակել է իր սեփական պատասխանները՝ խոստանալով մանրամասները ներկայացնել ժամանակին։

Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդները քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել հակամարտության վերջնական ավարտի: Բանակցություններն անցկացվում են Պակիստանի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջնորդությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև տեքստային հաղորդագրությունների միջոցով։Axios-ը հաղորդում է, որ միջնորդներն իրանցի պաշտոնյաներին ասել են, որ մանևրելու համար քիչ ժամանակ է մնացել, և որ առաջիկա երկու օրերը կարող են ներկայացնել «վերջին հնարավորությունը»՝ խուսափելու լուրջ սրացումից։

Իրան

Իրանի հարցով միջնորդները վերջին ջանքերն են գործադրում 45-օրյա հրադադար հաստատելու առաջարկի շուրջ․ Axios

 

Հայերեն ქართული Русский

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ