ՀԱՊԿ-ը պետք է զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում. Լուկաշենկո

2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ հանդիպման ընթացքում։

Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությունում առկա են ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ խնդիրներ, որոնց մասին ինքը բազմիցս խոսել է միջազգային հարթակներում։ Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն պահանջող հարցերից մեկը Հայաստանի հետ հարաբերություններն են։

«Մենք պետք է ավելի կոռեկտ և ճշգրիտ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը, կարծես թե, չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա հավելել է, որ Հայաստանում իրավիճակը բարդ է, հատկապես ընտրական գործընթացների համատեքստում։

«Պետք է շատ կոռեկտ լինել։ Հայաստանում բարդ իրավիճակ է այս առումով, հատկապես ընտրական շրջանում։ Շատ բարդ իրավիճակ է։ Ուստի, մենք պետք է շատ զգույշ լինենք Հայաստանի հետ հարաբերություններում»,- նշել է Լուկաշենկոն։

Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

Քննարկվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում նոր արժեքներ ներառելու առաջարկները

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարից վերադարձել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով

Մոլդովան կվերադարձնի իր արժանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում․ Միխայ Պոպշոյ

Գավառի արվեստի դպրոցի սաները 5 մրցանակային տեղ են զբաղեցրել հանրապետական մրցույթ-փառատոնում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին․ քննարկվել է ավելի քան 40 հարց

Սևանի ավագանին 2027 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ որոշումներ է ընդունել

Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ»-ի անվամբ 1.9 հա հողամասի սեփականության իրավունքի գրանցումը

Քաղհասարակության դերը կարևոր է երկխոսության և ազգային գերակայություններն ավելի լայն օրակարգի հետ կապելու գործում․ Անդրեա Ռայմոնդի

Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը