Թեհրանում գիշերային ռմբակոծությունների հետևանքով վեց երեխա է զոհվել
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների և Իսրայելի գիշերային ռմբակոծությունների հետևանքով Իրանի մայրաքաղաք Թեհրանում զոհվել է վեց երեխա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է Թեհրանի արտակարգ իրավիճակների վարչության հայտարարության մեջ։
«Երեկ երեկոյան Թեհրանում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով զոհվել է մինչև 10 տարեկան վեց երեխա», - ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Թեհրանի հարավ-արևելքում գտնվող բնակելի շենքն ամբողջությամբ ավերվել է բազմաթիվ արկերի հարվածից հետո։ Զոհվել է առնվազն երեք մարդ, փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել յոթ բնակչի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։