Իրանի Բուշերի ատոմակայանից տարհանված ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից

2 րոպեի ընթերցում

Բուշերի ատոմակայանից տարհանված ռուսաստանցի 198 մասնագետներն ապրիլի 4-ի առավոտյան ավտոբուսներով մեկնել են հայ-իրանական սահմանի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, հայտնել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։

«Ատոմակայանին այսօրվա չարաբաստիկ հարվածից մոտ 20 րոպե անց ավտոբուսները հեռացան այդ վայրից։ Նախատեսվում է, որ մեր 198 մասնագետները 2.5-3 օրվա ընթացքում անվտանգ կհատեն գրեթե ամբողջ Իրանը և կանցնեն Հայաստան»,- լրագրողներին հայտնել է Լիխաչյովը՝ հավելելով, որ իրենց համար ավանդաբար շատ հարմարավետ է փոխգործակցությունը Հայաստանի կառավարության հետ, քանի որ հետագա տարհանումը նախատեսվում է Երևանի օդանավակայանից։

Նա տեղեկացրել է նաև, որ Բուշերի ատոմակայանի մոտակայքում այսօր պայթած արկը հարվածել է դրա ֆիզիկական պաշտպանական պարագծին։

Իրան

Իրանում Բուշերի ատոմակայանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել

Ալեքսեյ Լիխաչյովն ընդգծել է, որ բոլորը շատ մտահոգված են Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ցամաքային գործողության մասին խոսակցություններից, քանզի միջուկային օբյեկտի շուրջ ռազմական գործողությունները հսկայական ռիսկեր են պարունակում։

«Միջազգային հանրությունն, իհարկե, տագնապով արձագանքեց տեղի ունեցածին։ Մեր գործընկերների հետ մի շարք շփումները վկայում են աճող մտահոգության մասին։ Գործող միջուկային օբյեկտի շուրջ սադրանքները հղի են տարածաշրջանային ընդգրկվածության աղետով՝ երկարաժամկետ հետևանքներով։ Իրադարձությունների նման անցանկալի զարգացման դեպքում արդեն կարևոր չի լինի, թե ով է կրակել առաջինը։ Կարևոր կլինի հետևանքը, որի հետ Արաբական թերակղզու և Պարսից ծոցի երկրների ժողովուրդները հետո ստիպված են լինելու գործ ունենալ երկար տարիներ»,- զգուշացրել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն ապրիլի 4-ին հայտնել է Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծման և դրա հետևանքով մեկ աշխատակցի զոհվելու մասին։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն