Իրան

Իրանում Բուշերի ատոմակայանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Իրանում Բուշերի ատոմակայանի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել

Իրանի Բուշեր քաղաքի ատոմակայանի ուղղությամբ ապրիլի 4-ի առավոտյան հրետակոծման հետևանքով զոհվել է մեկ մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տեղեկացմամբ՝ արկը պայթել է Բուշերի ատոմակայանի օժանդակ ծառայությունների տեղակայման շենքի մոտ՝ արգելապատնեշի հարևանությամբ։ Զոհվել է անվտանգության աշխատակիցը։

Միջադեպը չի առաջացրել միջուկային անվտանգության հետ կապված սպառնալիքներ, ատոմակայանը շարունակում է էլեկտրաէներգիա արտադրել:

Միացյալ Նահանգները և Իսրայելը Բուշերի ատոմակայանի տարածքին հարվածներ էին հասցրել նաև մարտի 16-ին, 23-ին և 26-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում