Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Թբիլիսիում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարձրագույն և բարձր մակարդակով ակտիվ փոխայցերին, ռազմավարական գործընկերային հարաբերություններն ու բոլոր ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունը զարգացնելուն ուղղված աշխատանքներին:

Քննարկվել են երկկողմ տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի ու ներդրումների, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային հարցերի:

Հայերեն العربية English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին