ՄԱԿ-ը պարենի գների աճ է տեսնում Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով

2 րոպեի ընթերցում

Պարենի գների ինդեքսը, որին հետևում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), մարտին աճել է՝ Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին էներգակիրների գների աճի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՄԱԿ ՊԳԿ հայտարարության մեջ:

«ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսը, որը հետևում է համաշխարհային շուկայում վաճառվող պարենային ապրանքների  զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին, մարտ ամսին միջին հաշվով կազմել է 128,5 կետ, ինչը 2,4%-ով ավելի բարձր է, քան փետրվարին և 1%-ով ավելի բարձր՝ նախորդ տարվա մակադակից», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ պարարտանյութերի մատակարարումների ընդհատումները և էներգակիրների բարձր գները նպաստում են շուկաների անորոշությանը՝ չնայած հացահատիկի գլոբալ մատակարարումների, ընդհանուր առմամբ, բարենպաստ իրավիճակին։

«Եթե հակամարտությունը շարունակվի 40 օրից ավելի, իսկ պաշարների ծախսերը բարձր լինեն՝ ներկայիս ցածր շահույթի դեպքում, գյուղատնտեսները ստիպված կլինեն ընտրություն կատարել՝ աճեցնել նույն բանն ավելի քիչ ծախսերով, տնկել ավելի քիչ կամ անցնել պարարտանյութեր պահանջող ավելի պակաս ինտենսիվ մշակաբույսերի: Այդ ընտրությունը կազդի ապագա բերքատվության վրա և կորոշի պարենային անվտանգության ռիսկերը մինչև այս տարվա վերջը և ամբողջ հաջորդ տարվա համար», - նշել է ՊԳԿ-ի գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն։

Հակամարտության և Հորմուզի նեղուցի փակման պայմաններում ՄԱԿ-ը քննարկում է հումանիտար միջանցքի կազմակերպման հարցը: Առավել մեծ դժվարություններ կարող են առաջանալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի անկայուն տնտեսություններ ունեցող երկրներում, ինչպես նաև մասնակիորեն Աֆրիկայի հարավում և Ասիայում, որտեղ կառավարությունները սահմանափակ հնարավորություներ ունեն գնային ցնցումները մեղմելու և պարենի գնումների համար:

Հայերեն Русский

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել