Թեհրանը չի վերսկսել ուրանի հարստացումը. Վիեննայում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Իրանը չի վերսկսել ուրանի հարստացումը 2025 թվականին իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին՝ հերքելով այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարության պնդումները:

«Մենք չենք վերսկսել հարստացումը: Դա սուտ է, շատ մեծ սուտ, ինչպես մյուս ստահոդ հայտարարությունները», - ասել է դիվանագետը Agence France-Presse-ին տված հարցազրույցում:

Իրանի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ էին սկսել փետրվարի 28-ին՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել էր պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Հայերեն Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը