ԲՏԱ նախարարը ու Կատարի դեսպանը քննարկել են համագործակցությունը ԱԲ, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտում

4 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի առաքելությունը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման համար։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման դինամիկան՝ ընդգծելով վերջին տարիներին արձանագրված շարունակական աճը։ Մխիթար Հայրապետյանը կարևորել է պետական աջակցության ծրագրերը՝ անդրադառնալով տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու օրենսդրական բարեփոխումներին, որոնք նպաստում են նորարարության խթանմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա» նախաձեռնությանը՝ որպես տարածաշրջանում նորարարության և ձեռնարկատիրության խթանման կարևոր հարթակ։ Քննարկվել են նաև միջոցառման շրջանակում հնարավոր համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով դրա կարևորությունը միջազգային կապերի ընդլայնման տեսանկյունից։ 

Նախարարը խոսել է նաև Հայաստանն «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ» դարձնելու հայեցակարգից՝ ներկայացնելով Հրազդանում և Գագարինում FirebirdAI և EleveightAI ընկերությունների՝ արհեստական բանականության տվյալային կենտրոնների կառուցման ընթացքը։ Անդրադարձ է եղել նաև ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների արտահանման հնարավորություններին։ 

Դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և հայտնել Կատարի հետաքրքրվածությունը համագործակցության խորացման հարցում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, ԱԲ-ի և ներդրումների ուղղություններով։ Նա վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ երկուստեք կարևորելով առկա ներուժի իրացումն ու համատեղ ծրագրերի առաջխաղացումը։ 

Առանձնակի անդրադարձ է կատարվել արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների բնագավառներում կապերի սերտացմանը, ինչպես նաև գիտակրթական հաստատությունների դերակատարմանը՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման և համատեղ հետազոտական ու ինժեներական նախագծերի իրականացման գործում։ 

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները՝ պայմանավորվելով շարունակել ակտիվ երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և գործնական արդյունքների ապահովման նպատակով։

 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը