Սպորտ

Շիրակի մարզում մեկնարկել են «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» մարզային փուլի մրցումները

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում մեկնարկել են «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» մարզային փուլի մրցումները

Շիրակի մարզում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ծրագրով նախատեսված մարզային փուլի մրցումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առաջինը մրցապայքարը սկսել են մարզական խաղերի համայնքային փուլերում հաղթող ճանաչված հանրակրթական դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտների թիմերը։

Երկօրյա մրցումների արդյունքներով մրցանակային առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Արթիկի թիվ 2 հիմնական և Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցների ներկայացուցիչները։

Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցի թիմն իրավունք է ստացել Շիրակի մարզը ներկայացնելու ապրիլի 12-18-ը Երևանում կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին։ Մրցաշարի հաջորդ օրը հանրապետական եզրափակչի մասնակցության ուղեգրի համար պայքարի մեջ կմտնեն 7-9-րդ դասարանների աշակերտական թիմերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում