Մերձավոր Արևելք

Նավթի լցանավը վնասվածքներ է ստացել Կատարի ափերի մոտ գրոհի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Նավթի լցանավը վնասվածքներ է ստացել Կատարի ափերի մոտ գրոհի հետևանքով

Կատարի ափերի մոտ՝ Պարսից ծոցում, նավթի լցանավ է վնասվել դրա վրա արկի ընկնելու հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO):

Լցանավը գրոհի է ենթարկվել Կատարի մայրաքաղաք Դոհայից 17 ծովային մղոն հեռավորության վրա։

Նշվում է, որ անձնակազմին վտանգ չի սպառնում, նավթի արտահոսք չի գրանցվել։

Մարտի 31-ին նաև գրոհի է ենթարկվել քուվեյթական լցանավը, որը գտնվում էր Դուբայից 31 ծովային մղոն հեռավորության վրա՝ ԱՄԷ-ի մերձակայքում։ Նավի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով հրդեհ էր բռնկվել, որն անձնակազմին հաջողվել է մարել։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր UKMTO-ն ստացել է Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում գտնվող նավերի հետ կապված միջադեպերի մասին 26 հաղորդագրություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում