Իրան

Բրիտանական զորքերը չեն ներքաշվի Իրանի դեմ որևէ ցամաքային գործողության․ Քիր Սթարմեր

1 րոպեի ընթերցում

Բրիտանական զորքերը չեն ներքաշվի Իրանի դեմ որևէ ցամաքային գործողության․ Քիր Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր երկրի զորքերը չեն ներքաշվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Մերձավոր Արևելքում սրվող պատերազմի մեջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բրիտանական The Independent-ը՝ վկայակոչելով վարչապետ Քիր Սթարմերի խոսքերը։

«Սա մեր պատերազմը չէ, և մենք չենք ներքաշվելու դրա մեջ», - ասել է Սթարմերը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան կշարունակի պաշտպանական գործողություններ ձեռնարկել և աշխատել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ։

Նա հայտարարել է, որ Լոնդոնը պաշտպանական գործողություններ է ձեռնարկել և այս պատերազմի սկսվելուց մեկ-երկու ժամ անց բրիտանացի օդաչուներին օդում է պահել՝ պաշտպանելով իր քաղաքացիների կյանքը, բրիտանական շահերը և տարածաշրջանում իր դաշնակիցներին։

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում