Իրանը հերքել է կասետային զինամթերք օգտագործելու մասին ԱՄՆ-ի և Իսրայելի պնդումները
1 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է ԱՄՆ-ի և Իսրայելի պնդումներն այն մասին, թե Իրանի զինված ուժերը կասետային զինամթերքով ռումբեր են օգտագործում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի կողմից կասետային ռումբեր օգտագործելու վերաբերյալ լուրերը հերքել է Իրանի արտաքին գործերին նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի կողմից կասետային ռումբերի օգտագործման մասին հայտարարությունները սուտ են»,- ասել է Բաղային։