Սպորտ

Վարդենիս համայնքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի համայնքային փուլի մրցաշարը

1 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի համայնքային փուլի մրցաշարը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում տեղի է  ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի համայնքային փուլի մրցաշարը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբերում՝ 5-9 և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական հավաքական թիմերի մասնակցությամբ։

1-ին տարիքային խմբի՝ 5-9-րդ դասարաններում սովորող դպրոցականների մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրել է Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Վանևանի միջնակարգ դպրոցի թիմը։

10-12-րդ դասարանցիների մրցաշարում կրկին 1-ին տեղը զբաղեցրել է Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղում է Վանևանի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղում՝ Մաքենիսի միջնակարգ դպրոցի թիմը։   

Համայնքային փուլերում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը կմասնակցեն մրցաշարի մարզային փուլի մրցումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում