Սպորտ

Գեղարքունիքում հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի մարզային փուլի հաղթող տարիքային երկու խմբերի թիմերը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի մարզային փուլի հաղթող տարիքային երկու խմբերի թիմերը

Գեղարքունիքի մարզում հայտնի են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի մարզային փուլի հաղթող տարիքային երկու խմբերի թիմերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մրցաշարի մարզային փուլին մասնակցել են համայնքային փուլում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը։

5-6-րդ դասարանների տարիքային խմբում մրցաշարի մարզային փուլին մասնակցել են Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ, Վահանի միջնակարգ, Սևան քաղաքի թիվ 1, Վարդենիսի թիվ 2 հիմնական և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցների թիմերը։

7-9-րդ դասարանների տարիքային խմբում մրցաշարի մարզային փուլին մասնակցել են Մարտունի քաղաքի թիվ 2, Ճամբարակի թիվ, Սևանի թիվ 1, Վարդենիսի թիվ 2 և Գավառի թիվ 3 հիմնական դպրոցների թիմերը։

Մրցաշարը կայացել է Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում։

7-9-րդ դասարանների տարիքային  խմբում հաղթող է ճանաչվել Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը։ Իսկ 5-6-րդ դասարանների տարիքային խմբում առաջին տեղը գրավել է Մարտունի համայնքի Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Հաղթող թիմերը հանրապետական փուլին մասնակցելու իրավունք են նվաճել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում