Թրամփը կարծում է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանում ամերիկյան գործողության հետևանքով արդեն տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն, և որ նոր ղեկավարները «ողջամիտ» են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:

«Ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել, քանի որ մի ռեժիմը ոչնչացվել է, վերացվել։ Նրանք բոլորը մահացած են։ Հաջորդ ռեժիմը մեծ մասամբ մահացել է, իսկ երրորդ ռեժիմի առումով մենք գործ ունենք այլ մարդկանց հետ, քան որևէ մեկը երբևէ գործ է ունեցել։ Դա մարդկանց բոլորովին այլ խումբ է։ Ուստի ես դա ռեժիմի փոփոխություն եմ համարում։ Եվ, անկեղծ ասած, նրանք շատ ողջամիտ են», - ասել է Թրամփը։

ԱՄՆ ղեկավարը, սակայն, չի պարզաբանել, թե կոնկրետ ում հետ գործ ունի ԱՄՆ-ն։

Միևնույն ժամանակ, The Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում նույնպես Թրամփն Իրանի ներկայիս իշխանություններին համարել է «բոլորովին այլ մարդիկ» և «շատ պրոֆեսիոնալ»։

Նա նաև այն ենթադրությունն է արել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կա՛մ մահացած է, կա՛մ ծանր վիրավոր։

«Մենք նրա մասին ընդհանրապես ոչինչ չենք լսել», - ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են վարում։

Իրան

Թրամփը հայտարարել է Իրանի հետ ուղիղ և անուղղակի բանակցությունների մասին

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս