Իրան

Թրամփը հայտարարել է Իրանի հետ ուղիղ և անուղղակի բանակցությունների մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Իրանի հետ ուղիղ և անուղղակի բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է «ինչպես ուղիղ, այնպես էլ «անուղղակի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Կարող եմ միայն ասել, որ բանակցություններում ամեն ինչ չափազանց լավ է, բայց Իրանի դեպքում երբեք չգիտես, որովհետև մենք նրանց հետ բանակցում ենք, հետո միշտ ստիպված ենք լինում պայթեցնել», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նրան հարցրել են՝ արդյոք Իրանը պատասխանել է 15 կետից բաղկացած հրադադարի առաջարկին, որը ներկայացրել էր Վաշինգտոնը։

Թրամփի խոսքով՝ Իրանն արձագանքել է։ Նա մանրամասներ չի հաղորդել, միայն ասել է, որ ծրագրի շուրջ Իրանը համաձայնում է ԱՄՆ-ի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում