Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի վրա առաջին անգամ հարձակում գործելու մասին՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր

1 րոպեի ընթերցում

Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի վրա առաջին անգամ հարձակում գործելու մասին՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր

Եմենի հութիները հայտարարել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացվող պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Իսրայելի վրա հարձակում գործելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խմբավորումը հայտարարել է, որ մի շարք բալիստիկ հրթիռներ է արձակել, որոնք թիրախավորել են Հորդանան գետի արևմտյան ափի հարավում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտները:

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան Լիբանանի, Իրանի, Իրաքի և Պաղեստինի ենթակառուցվածքներին հասցված հարվածների և խաղաղ բնակիչների շրջանում արձանագրված զոհերի։

Խմբավորումը նաև հայտարարել է, որ իր գործողությունը «կշարունակի այնքան ժամանակ, մինչև չիրականացվեն սահմանված նպատակները»։

Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է Եմենից արձակված հրթիռի հայտնաբերման մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում