Մարտունի քաղաքում կկառուցվի ֆուտբոլի ակադեմիա
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ֆուտբոլի ակադեմիա կկառուցվի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի և այլ գործընկերների հետ այցելել ենք Մարտունու Գետափնյա փողոց՝ դիտարկելու այն տարածքը, որտեղ առաջիկայում նախատեսվում է կառուցել ֆուտբոլի ակադեմիա»,- գրել է Սարգսյանը։