Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին մոտ 4000 մասնակից է ակնկալվում

2 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերի մեկնարկին նվիրված ասուլիս

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոն մարզամշակութային խաղերի անցկացումը բացառիկ կարևոր քայլ է համարում երկրի դիրքավորման տեսանկյունից: 

«Շատ կարևոր մի իրադարձության նախաշեմին ենք, որը հնարավորություններ է բացում ինչպես Հայաստանի դիրքավորման, այնպես էլ մեր երկրում մարզական ու մշակութային մեծ տոնի անցկացման առումով։  Ֆրանկոֆոն խաղերում ներկայացված են լինելու լավագույն մարզիկները, իսկ մշակութային անվանակարգերի համար կհայտարարվի բաց մրցույթ: Ընդհանուր առմամբ, ակնկալում ենք մոտ 4 հազար մասնակցի հյուրընկալել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրեասյանը:

Անդրադառնալով խաղերի բուն սպորտային կողմին` Անդրեասյանն ընդգծեց, որ նախապատրաստական փուլում քննարկվող բարդ հարցերից մեկն  աթլետիկա մարզաձևի անցկացումը կազմակերպելու  հարցն է: Որոշվել է Խաղերի աթլետիկայի ու պարաաթլետիկայի մրցումներն անցկացնել «Հրազդան» մարզադաշտում:

«Կհամատեղենք մեր ջանքերը գտնելու համապատասխան լուծումներ: Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են»,-ասաց նա:

2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն  Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում:

Հայաստանի կողմից խաղերը հյուրընկալելու հայտը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատել է 2024 թվականի փետրվարի 8-ին:

Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում:

Հայերեն

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին