Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկին հաջորդած 19 օրերին Հայաստանի օդային տարածքով իրականացվել է 5068 տարանցիկ թռիչք

3 րոպեի ընթերցում

Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության մեկնարկին հաջորդած 19 օրերին Հայաստանի օդային տարածքով իրականացվել է քաղաքացիական ինքնաթիռների 5068 տարանցիկ թռիչք։ Դրանց քանակն առավելագույնին է հասել իրավիճակի սրման առաջին տասնօրյակում, իսկ հաջորդ տասնօրյակի ընթացքում գրանցվել է նվազման միտում:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների օդային տարածքում հրթիռների և ռազմական ինքնաթիռների գերակայության հաստատումը ու դրա հետևանքով քաղաքացիական օդանավերի թռիչքների մասնակի կամ ամբողջական արգելքը ավիաընկերություններին դրդել է յուրացնել նոր երթուղիներ և խնդրահարույց հատվածը հատել այլ ուղղություններով, որոնց մի մասն անցնում է Հայաստանի «երկնքով»: 

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացանք, որ հակամարտության սկսվելուց հետո, առաջին տասնօրյակում, Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքների քանակը՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է, սակայն հաջորդ 10 օրերին գրանցվել է թռիչքների քանակի նվազման միտում։

Ոլորտը համակարգող կառույցի հաղորդմամբ՝ մարտի 1-ից մինչև 19-ը ներառյալ ՀՀ օդային տարածքով իրականացվել է 5068 տարանցիկ թռիչք։ Մինչդեռ, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդային տարածքում օրական սպասարկվել է 271 տարանցիկ թռիչք, որոնք իրականացրել են շուրջ 300 ավիաընկերություններ։

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են նաև, որ տարածաշրջանում անվտանգային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ ՀՀ օդային տարածքով տարանցիկ թռիչք իրականացնող նոր ավիաընկերություններ գրեթե չեն եղել։ Նշվում է նաև, որ թռիչքների մայրուղիների ընտրության որոշումը բացառապես օդանավը շահագործող ընկերությունների իրավասության տիրույթում է։

Հարցին, թե ավիաընկերությունները որքա՞ն գումար են վճարում Հայաստանին՝ մեր երկրի օդային տարածքով իրականացված յուրաքանչյուր չվերթի համար՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պատասխանեցին.

«Տարանցիկ թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց գանձվող գումարի մեծությունը պայմանավորված է օդանավի առավելագույն թռիչքային քաշով, իրականացված թռիչքի հեռավորությամբ և «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության հետ համաձայնեցված ու հաստատված գործակցով։ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդային տարածքով իրականացված մեկ տարանցիկ թռիչքի համար միջինում հաշվեգրվել է 83 եվրո»։

Կոմիտեից տեղեկացանք նաև, որ տարածաշրջանի երկրներից ներկայում դեպի Հայաստան չվերթներ են իրականացվում Արաբական Միացյալ Էմիրություններից և Լիբանանից։     

Հայերեն Русский Türkçe

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով

Սպորտային մարմնամարզության հավաքականը հավաք է անցկացնում Գերմանիայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա

Դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է «Karate1 Series» մրցաշարի փոխչեմպիոն

Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր

«Նոր գիրք»-37/26. Բուրդո, Վեռն, Չարան, Դրոթեր, Նոել, Ջոնասեն

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Հնդկաստանի ֆինանսների նախարար մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը