Իրան

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է երկու ճակատով պատերազմի մասին

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է երկու ճակատով պատերազմի մասին

Արևմուտքի երկրները երկու ճակատով կանգնած են պատերազմի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Սթարմերը գտնվում է Ֆինլանդիայում, որտեղ Հյուսիսային Եվրոպայի դաշնակիցների հետ մասնակցում է Միացյալ էքսպեդիցիոն ուժերի գագաթնաժողովին։

«Այստեղ մենք շեշտը դնում ենք Ուկրաինայում ռուսական ագրեսիայի վրա։ Բայց մենք պետք է ընդունենք, որ պատերազմ է ընթանում երկու ճակատով։ Մի կողմից իրանական հակամարտությունն է, մյուս կողմից՝ շարունակվող ուկրաինական հակամարտությունը», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Նա նշել է, որ գագաթնաժողովի քննարկման թեմաներից կլինեն պաշտպանական ծախսերը, պաշտպանական ունակությունները։

Նա նաև հայտնել է, որ թույլատրել է զինվորականներին երկրի տարածքային ջրերում կալանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» կազմի մեջ մտնող նավերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում