Բրիտանացի զինվորականները կկալանեն իրենց ջրերում գտնվող պատժամիջոցների տակ հայտնված նավերը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Միացյալ Թագավորության զինվորականներին թույլ է տվել կալանել Լոնդոնի պատժամիջոցների ներքո գտնվող և բրիտանական ջրերում տարանցմամբ նավարկող այն նավերը, որոնք կապված են Ռուսաստանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետը համաձայնել է, որ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը և իրավապահ մարմինների աշխատակիցներն այժմ կարողանան կալանել այն նավերը, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ և տարանցմամբ ընթանում են բրիտանական ջրերով», - նշվում է հայտարարության մեջ։

Լոնդոնը մտադիր է «փակել բրիտանական ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը, պատժամիջոցների տակ գտնվող նավերի համար», ինչը պետք է օպերատորներին ստիպի վերաուղղորդել այդ նավերը պակաս շահավետ երթուղիներով կամ ենթարկվել նավերի հնարավոր կալանման ռիսկին։

Գրասենյակի հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացնելուց առաջ իրավապահները, զինվորականները և էներգետիկ շուկայի մասնագետները յուրաքանչյուր նման նավ կդիտարկեն առանձին, իսկ կալանման դեպքում նավի սեփականատերերին, օպերատորին և անձնակազմին կսպառնա քրեական հետապնդում՝ պատժամիջոցների մասին բրիտանական օրենքը խախտելու համար։

Գրասենյակում նշել են, որ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» 544 նավ։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին