Կառավարությունը նախատեսում է կուրսանտներին հնարավորություն տալ ստանալ երկրորդ մասնագիտություն

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը նախատեսում է Ազգային ժողով ներկայացնել նախագիծ, որով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվող կուրսանտները կկարողանան ստանալ նաև երկրորդ մասնագիտություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը նշեց, որ նախաձեռնությունն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։

«Գաղափարը հետևյալն է, որ արդեն հաջորդ տարվանից այս տարվա ընդունվողները իրենց հիմնական զինվորական մասնագիտությունից զատ հնարավորություն կունենան մեր մասնագիտական պատվերի շրջանակներում հայաստանյան այլ բուհերում ևս կրթություն ստանալ»,- ասաց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ քննարկվում է համագործակցություն մի շարք բուհերի հետ, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի, Մանկավարժական համալսարանի և Պոլիտեխնիկական համալսարանի։

Նախարարի ներկայացմամբ՝ ծրագիրը նպատակ ունի ձևավորել բազմապրոֆիլ սպայական կազմ։

«Մենք ուզում ենք ունենալ սպա-հոգեբան, սպա-ինժեներ, սպա-շինարար, սպա-ճարտարապետ, սպա-մանկավարժ»,- նշեց նա։

Պապիկյանը նաև ընդգծեց, որ այս հնարավորությունը կբարձրացնի զինվորականների մրցունակությունը քաղաքացիական կյանքում ծառայությունից հետո։

«Մենք զուգահեռ կունենանք մրցունակ քաղաքացի, որը 20 տարի հետո կկարողանա աշխատաշուկայում լինել մրցունակ մարդ, որովհետև զինվորական փորձից զատ կունենա նաև այլ մասնագիտություն»,- ասաց նա։

 

Հայերեն فارسی

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել