Այս ընտրություններին ժողովուրդը պետք է ասի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ չի շարունակվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով մտահոգությանը, թե որոշ շրջանակների կողմից սպառնալիք է ընկալվում իր այն ձևակերպումը, որ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չընտրվի, պատերազմ կլինի:

Նա հիշեցրեց, որ 2020թ շատ մեծ մեղադրանքներ են ուղղվել իրեն, որ ինքը վտանգների մասին չի զգուշացրել հանրությանը: Այդ մեղադրանքից և սխալից վարչապետն արել է հետևություններ:

«Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ չի շարունակվում: Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որը որպես քաղաքական մեծամասնություն, որոշել է և չի շարունակում Ղարաբաղյան շարժումը: Մյուս բոլոր ուժերն ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը: Ժողովուրդը դա պետք է որոշի: Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, նշանակում է՝ պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է: Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում: Շատ պարզ ընտրություն է»,-ասաց Փաշինյանը՝ կարևորելով քաղաքացիների հետ պարզ խոսելը:

Անդրադառնալով Անկախության հռչակագրին՝ վարչապետն ասաց, որ դա ոչ անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի ու կախվածության հռչակագիր է:

«Մենք բոլորս ծագել ենք, սերել ենք Ղարաբաղյան շարժումից՝ որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ: Բայց, եթե մենք չենք առերեսվելու, չենք փոխվելու, ուրեմն չի փոխվելու նաև մեր պատմական ճակատագիրը»,-նշեց նա:

 

Հայերեն English Español Русский Türkçe

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեկնարկեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրմանը նվիրված միջազգային գիտաժողովը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք. Նարեկ Կարապետյան

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան

Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով

Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն՝ դադարեցնել ՌԴ դիզելի արտադրության գործարաններին հարվածները

Հայաստանը նախատեսում է վավերացնել ԱՊՀ շրջանակում վերահսկելի մատակարարումների մասին պայմանագիրը