Աշխարհ

Գերմանիայի նախագահը Իրանի դեմ պատերազմը միջազգային իրավունքի խախտում է որակել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի նախագահը Իրանի դեմ պատերազմը միջազգային իրավունքի խախտում է որակել

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը հակասում է միջազգային իրավունքին և հանդիսանում է քաղաքական ճակատագրական սխալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բեռլինում ելույթ ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱԳՆ-ի վերականգնման 75-ամյակին՝ Շտայնմայերը նշել է, որ ռազմական գործողությունները կարելի էր խուսափել։

«Իրանում ռազմական արշավը հակասում է միջազգային իրավունքին, և դրանից կարելի էր խուսափել»,- Գերմանիայի նախագահի խոսքերը մեջբերել է «DW»-ն։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի վարած ուժային քաղաքականությունը հանգեցրել է վստահության նվազման ոչ միայն դաշնակիցների, այլև ամբողջ աշխարհի մակարդակով։

Գերմանիայի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնի հետ հարաբերություններում անհրաժեշտ է առաջնորդվել պրագմատիզմով՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը գործում է այլ աշխարհայացքով։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում