Թուրքիա

Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից հետո դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից հետո դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա. Bloomberg

Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա՝ Հարավային Փարս խոշոր գազային հանքավայրին հասցված հարվածներից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ 2025 թվականին Իրանը ապահովել է Թուրքիայի գազի ներմուծման շուրջ 14 տոկոսը։ Նշվում է, որ ներկայում Անկարան շարունակում է գազ ստանալ Ռուսաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև օգտվում է առկա պաշարներից։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանից գազի մատակարարումների վերսկսման ժամկետները դեռևս հայտնի չեն։

Ավելի վաղ՝ մարտի 18-ին, Իրանի Բուշեր նահանգի Ասալույե շրջանի վարչակազմի ղեկավարը հայտնել էր, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Հարավային Փարս հանքավայրի մի քանի օբյեկտներում։

Այս ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ կարող է մոտ ժամանակներս հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Քաթարում գտնվող նավթագազային ենթակառուցվածքներին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում