ԵՄ-ն Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտների վրա հարվածների մորատորիումի կոչ է արել

2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհուրդը Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում էներգետիկ օբյեկտների և ջրամատակարարման համակարգերի վրա հարվածների մորատորիումի կոչ է արել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է մարտի 19-ին Խորհրդի ընդունած եզրակացություններում, որոնք հրապարակվել են նրա կայքում։

«Եվրոպական խորհուրդը կոչ է անում լարվածության թուլացման և առավելագույն զսպվածության, քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության, ինչպես նաև բոլոր կողմերի կողմից միջազգային իրավունքի լիակատար հարգանքի, ներառյալ Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների: Այս առումով, Խորհուրդը կոչ է անում դադարեցնել էներգետիկ և ջրային օբյեկտների դեմ հարվածները: Եվրոպական խորհուրդը ցավում է քաղաքացիական անձանց կյանքի կորստի համար և ուշադիր հետևում է ռազմական գործողությունների հեռահար ազդեցությանը, այդ թվում՝ տնտեսական կայունության վրա», - ասվում է փաստաթղթում:

Եվրոպական խորհուրդը նաև Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման համար՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պայմաններում:

«Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին հանձնարարել է շարունակել Խորհրդին տեղեկացնել Եվրամիության վրա վերջին իրադարձությունների հնարավոր ներգործության մասին էներգետիկ անվտանգության և էներգապաշարների գների, մատակարարման շղթաների և միգրացիայի տեսանկյունից, ինչպես նաև առաջարկել անհրաժեշտ միջոցներ», - ասվում է փաստաթղթում:

Հայերեն English Русский

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան