Հունգարիան օրինականորեն է արգելափակել ԵՄ-ի 90 միլիարդ եվրոյի վարկն Ուկրաինայի համար. Օրբան

2 րոպեի ընթերցում

Հունգարիան իրավաբանական տեսակետից լիակատար իրավունք ունի արգելափակելու ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրո «պատերազմական վարկի» տրամադրումը, որովհետև այդ հարցը մինչև վերջ որոշված չէ, իսկ Կիևը միևնույն ժամանակ  դադարեցրել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում:

Նա հիշեցրել է, որ երբ 2025 թ. դեկտեմբերին ԵՄ խորհուրդը որոշեց այդ գումարը հատկացնել ուկրաինացիներին, երեք երկիր՝ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան, հրաժարվեցին մասնակցել այդ նախաձեռնությանը, բայց չխանգարեցին դա անել մյուսներին:

«Սակայն այդ ժամանակվանից ի վեր իրավիճակը փոխվել է, քանի որ ուկրաինացիները նավթային շրջափակում են սահմանել Հունգարիայի նկատմամբ», - նշել է կառավարության ղեկավարը:

«Միևնույն ժամանակ, վարկի տրամադրման որոշում կայացնելու  գործընթացը դեռևս մինչև վերջ ավարտված չէ, և իրավաբանական տեսանկյունից իրավիճակը միանգամայն պարզ է. մենք ունենք դրա իրավունքը», - հավելել է Օրբանը։

Բրյուսելը ցանկանում է այդ միջոցներն Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամ պետությունների կողմից տրամադրվող ընդհանուր վարկի հաշվին, որի տոկոսները պետք է վճարվեն ԵՄ ընդհանուր բյուջեից, իսկ դրա համար անհրաժեշտ է ևս մեկ առանձին փաստաթղթի միաձայն հաստատում։ Հունգարիան և Սլովակիան հրաժարվում են դա անել՝ պահանջելով, որ Ուկրաինան վերացնի նավթային շրջափակումը։

Հունգարիան բազմիցս հայտարարել է, որ չի հաստատի 90 միլիարդ վարկի տրամադրումը Կիևին, ինչպես նաև կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, քանի դեռ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները չեն վերսկսվել։ Ուկրաինան հայտնել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը