ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը խոստովանել է, որ միայն Եվրոպան է ֆինանսավորում Ուկրաինայի հակամարտությունը։ Նա միևնույն ժամանակ նորմալ չի համարում, որ ԵՄ-ն չի մասնակցում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես նա լրագրողներին հայտնել է, որ «Եվրոպան և միայն Եվրոպան» է ֆինանսավորում հակամարտությունը, և նշել, որ «նորմալ չէ», որ եվրոպացիները միջոցներ են տրամադրում և նստած չեն բանակցությունների սեղանի շուրջ։

Ուստի, ըստ դե Վևերի, ԵՄ-ն պետք է մեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա, իսկ դրա համար Հունգարիան պետք է վերացնի Կիևի համար 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման, ինչպես նաև Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի հաստատման վետոն։

Պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ Բելգիայի վարչապետը նշել է, որ դա «երկարաժամկետ գործընթաց է», որը կարող է սկսվել խաղաղության կնքումից հետո, բայց առայժմ Բելգիան «լիովին հավանություն է տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը